«Թագավորական պալատ»․ մանկական ամանորյա միջոցառում

«Թագավորական պալատ»․ մանկական ամանորյա միջոցառում
Տարեմուտին «Նոր սերունդ»  եկեղեցու  մանուկների համար կազմակերպվել էր յուրահատուկ ամանօրյա միջոցառում:
Երեխաները հրավիրված էին «թագավորական պալատ», որտեղ նրանց  սպասում էին հետաքրքիր անակնկալներ:
Տոնակատարությունը  սկսվեց աղոթքով, որի ընթացքում հենց փոքրիկներն իրենք «թագավորական պալատ» հրավիրեցին թագավորների Թագավորին` Հիսուսին
10878552_10202779841809867_309867230_o.j
Մանուկներին ներկայացվեց աստվածաշնչյան հերոսներից մեկի` Զաքեոսի, կյանքը, որը հիմնովին փոխվեց, երբ նա  անձամբ հանդիպեց  Հիսուսին: Փրկչի հետ կենդանի հաղորդակցությունը բերում է մեր բնավորության մեջ փոփոխություն, շտկվելու, վատ գծերից ազատվելու  ցանկություն:
10888059_10202779856450233_159891865_n.j
 Նախքան միջոցառումը  երեխաները  նամակ  էին գրել  Աստծուն և  նշել, թե իրենց  բնավորության, որ գիծը կուզեին, որ  փոխվեր, ուստի խնդրել  էին  Հիսուսին  օգնել  իրենց: 
10892519_10202779841929870_161803026_o.j
Միջոցառման  ընթացքում  բացվեցին նամակները և երեխաների թագերին  գրվեցին նրանց «նոր անունները»:10887782_10202779856410232_102085042_n.j
Փոխվելու ցանկությունն էլ հաստատվեց  միաբան աղոթքով` անցած 2014 թվականի համար  գոհանալով և  նոր`  2015 թվականը, Տիրոջը  հանձնելով: 
10901646_10202779860610337_1468226087_o.
 Միջոցառումը  ամփոփվեց  Ձմեռ Պապիի գալով, ով մանուկների համար նվերներ էր պատրաստել:
Պատրաստեց Լիլիթ Ստեփանյանը
Սեփական լրատվություն 

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ