Աստծո ձայնը

Աստծո ձայնը
 Մի ագարակատեր կար, ով մի օր կորցրեց իր ժամացույցը: Այն իր համար մեծ արժեք ուներ: Իզուր նա փնտրեց ախոռում չոր խոտի մեջ: Վերջապես, երբ նա հոգնեց անօգուտ փնտրտուքներից, դիմեց հարևանության երեխաների օգնությանը՝ խոստանալով պարգևատրել նրան, ով կգտնի ժամացույցը: 
Լսելով պարգևի մասին ՝ երեխաները անմիջապես անցան աշխատանքի:
Նրանք փնտրեցին ամենուրեք, բայց զուր: Երբ ագարակատերը որոշեց հանձնվել, երեխաներից մեկը մոտեցավ նրան և խնդրեց իրեն ևս մեկ հնարավորություն տալ ժամացույցը գտնելու համար: Ագարակատերը մտածեց, որ միևնույն է, ոչինչ չի կորցնում, և թույլ տվեց նրան նորից մտնել ախոռ և փնտրել: Քիչ անց երեխան վերադարձավ՝ ժամացույցը ձեռքին: Ագարակատերը ուրախացավ և զարմացած հարցրեց երեխային, թե ինչպե՞ս գտավ այն:
- Ոչ մի արտասովոր բան չեմ արել, - պատասխանեց երեխան, - ուղղակի նստել եմ լռության մեջ և փորձել լսել ժամացույցի տկտկոցը, հետո, լսելով այն, գնացել եմ այդ ուղղությամբ:
Աստված մեզ դիմում է նուրբ ձայնով: Մեր առօրյա հոգսերի, վազվզոցի և խառնաշփոթի մեջ մենք հաճախ Նրան չենք լսում: Նրան լսելու համար մեզ անհրաժեշտ օրվա մեջ ժամանակ գտնել, նստել լռության մեջ, խոսալ Նրա հետ և լսել Նրա մեղմ ձայնը:
Աղբյուր՝  Ես Քրիստոնյա եմ

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ