Այսօր եկեղեցին ամուր, վստահելի, հավատարիմ առաջնորդների կարիք ունի

Այսօր եկեղեցին ամուր, վստահելի, հավատարիմ առաջնորդների կարիք ունի
Այսօր եկեղեցին ամուր, վստահելի, հավատարիմ առաջնորդների կարիք ունի: 
Որոշ առաջնորդներ այսօր դրսևորում են նահանջի նշաններ՝ չունենալով վճռականություն կամ տեսիլք: Անօգնականության զգացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մենք տեղեկացված չենք անհրաժեշտ ձևով, թե ինչ պետք է անենք և ուր պետք է գնանք: Ակնհայտ է, որ շատ առաջնորդներ գտնվում են այդ վիճակում, քանի որ չեն լսում Աստծո ձայնը: Շատերն այսօր փորձարկումներ են անում՝ ինչ-որ նոր բան գտնելու նպատակով: 
Մյուսներն էլ ավելի վատ են վարվում, ամեն անգամ փոխելով իրենց կարծիքը՝ ասելով, որ հենց Աստված է իրենց դրդում անել ինչ-որ նոր բաներ: Մենք պետք է հիշենք, որ Աստված Իր կարծիքը չի փոխում շաբաթը մեկ: Մի բան անելուց առաջ մենք պետք է հարց տանք.ՙԱրդյո՞ք մեր արածը աշխատում է՚: Եվ իհարկե, չպետք է մեղադրել Աստծուն, երբ այս կամ այն մեթոդը չի գործում: 
Հակառակը՝ պետք է գիշեր ու ցերեկ մտածել Աստծո խոսքի շուրջ: Հեսուին տրված այդ կարգադրությունե երբեք չի հնանում և չի կորցնում իր ուժը: Եկեղեցու հաջողությունը կամ անհաջողությունը, անկումն ու վերելքը պայմանավորված են առաջնորդների որակներով: Նրանց որակները հիմնված են Աստծո խոսքի վրա, որը ամեն ժամանակ պետք է առաջնայնություն համարվի:Եկեղեցու համար շատ կարևոր է տեսնել, որ Հոգով լցված առաջնորդների բանակը ոտքի է հանված:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ