Դու կարող ես

Դու կարող ես
Նայիր քո կարգավիճակին և նայիր Աստծո սիրուն, Նա քեզ սիրում է և ուզում է քեզ առատապես օրհնել:
Աստված տվել է այն հավատքը և պարգևը, որ կարողանանք նայել իր աչքերով՝ վստահելով, որ Տերը կարող է անել:
Եթե Տերն է ասել, ուրեմն թույլ տուր, որ Նրա ասածը դառնա քեզ համար կյանք, ուրախություն և քաղցրություն: Տերը քաղցր է ճաշակողի համար:
«Եվ Տիրոջ խոսքն եղավ ինձ ասելով. Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտեի, և արգանդից դեռ դու դուրս չեկած ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարե եմ դրել։ Եվ ես ասեցի. Ոհ, ով Տեր Եհովա, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ» (Երեմիա 1:4)։
Հաճախ մենք մեզ տեսնում ենք անկարող, մտածելով, որ փորձ չունենք, բայց Տիրոջ խոսքը ասում է, որ վստահենք Իրեն: Ամեն անգամ նայելով քո ուժերին, լավ առիթ է Աստծո խոսքին ավելի վստահելու:
Դու կարող ես. Աստված քեզ հետ է՝ քեզ ազատելու համար: Շատ հարցեր ու դժվարություններ կան, որ խանգարում են քեզ, որ փառաբանես Աստծուն, բայց երբ դու Տիրոջ հետ ես լինում, և քո ապավինությունը Նրա վրա է լինում, այդ ժամանակ դու ամեն բան կարող ես Տիրոջմով:
Տերը ուզում է, որ իր հետ լինենք, որովհետև նա մեզ հետ է և ուզում է մեզ ազատել, և Նրա հետ լինելով մենք մեծամեծ գործեր կարող ենք կատարել:

Հայկ Գրիգորյան
Աղբյուր՝ vernatunchurch.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ