Երբ քեզ այցի են գալիս փոթորիկները

Երբ քեզ այցի են գալիս փոթորիկները
Այսօր յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են պահեր, երբ անցնում ենք անելանելի թվացող փոթորիկների միջով:
Մեզ թվում է, թե մեզ ամենադժվարն է բաժին ընկել: Աստվածաշնչում մի հետաքրքիր պատմություն կա. այն գրված է Ղուկաս 8-րդ գլխում:
 «Եւ մէկ օր եղաւ, որ նա նաւ մտաւ, եւ նորա աշակերտներն էլ, եւ նա ասեց նորանց. Անց կենանք ծովակի միւս կողմը. Եւ ճանապարհ ընկան։ Եւ երբոր նաւով գնում էին՝ նա քնեց. Եւ քամու փոթորիկ ընկաւ այն ծովակի մէջ, եւ նաւը լցվում էր, եւ վտանգի մէջ էին։ Եւ մօտ եկան. Նորան արթնացրին եւ ասեցին. Վարդապետ, վարդապետ, կորչում ենք. Նա էլ վերկացաւ, եւ քամուն եւ ջրի ալէկոծութեանը սաստեց, եւ հանդարտեցին, եւ խաղաղութիւն եղաւ։ Եւ ասեց նորանց. Ո՞ւր է ձեր հաւատքը, եւ նորանք խիստ վախեցան զարմացան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք որ քամիներին եւ ջրերին էլ է հրաման տալիս, եւ հնազանդում են սորան» ։
Այսօր Քրիստոսը մեզ նույնպես կանչում է իր նավակի մեջ: Մի´ վախեցիր այն փոթորիկից, որ գալու է քո կյանքում: Հիշի′ր, Հիսուսը Քրիստոսը քո նավակի մեջ է: Զինվի´ր հավատքով և կգա խաղաղությունը:
Աղբյուր՝ protestant.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ