Facebook-ում «գենդերի» 50 տարբերակը կլինիկական դեպք է. Համայն Ռուսիո պատրիարք

Facebook-ում «գենդերի» 50 տարբերակը կլինիկական դեպք է. Համայն Ռուսիո պատրիարք
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «հիվանդ երևակայություն» և «կլինիկական դեպք» է անվանել ժամանակակից աշխարհում սեռի մասին մարդկանց պատկերացումները փոխելու փորձերը, մասնավորապես՝ ամենախոշոր սոցիալական ցանցերից մեկի օգտատերերին արված առաջարկը՝ սեռական պատկանելությունը 50 տարբեր տեսակներից ընտրելու վերաբերյալ, գրում է Russia Today-ը:

«Ավանդական արժեքների ոչնչացումն այսօր ազդում է նաև միջանձնային հարաբերությունների վրա: Մենք գիտենք, որ վիճարկման է ենթարկվում այն փաստը, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև հարաբերությունն է, որ սեռական ընտրությունը մտավոր և կամավոր ընտրություն չէ, այլ Աստծո ընտրություն»,- ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Մոսկվայի Փրկչի տաճարում Ռուսաստանի շրջաններից կին գործարարների հետ հանդիպմանը:
Կարդալ ավելին՝  Tert.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ