Հայրն ու որդին

Հայրն ու որդին

-Հայրիկ, կարո՞ղ եմ քեզնից մի բան հարցնել:
-Իհարկե՛, ի՞նչ է եղել:
-Հայրիկ, մեկ ժամում որքա՞ն գումար ես աշխատում:
-Դա քո գործը չէ: Ինչու՞ ես նման բան հարցնում:
-Ես պարզապես ցանկանում եմ իմանալ: Խնդրում եմ ասա ինձ, թե ժամում որքան գումար ես աշխատում:
-Եթե ցանկանում ես իմանալ, ապա ժամում 100$:
-Էհ (գլուխը իջեցրած):
-Հայրի՛կ, կարո՞ղ ես ինձ պարտքով 50 դոլար տալ:
Հայրը բարկացավ:
-Դու պարտքով գումար ես խնդրում միայն նրա համար, որպեսզի քեզ համար հիմար խաղալիք գնես կամ ինչ-որ անիմաստ բա՞ն: Հիմա ուղիղ անցիր սենյակդ և պառկիր քնելու: Մտածիր, թե ինչու՞ ես այդքան եսասեր: Ես ամբողջ օրն աշխատում եմ, որպեսզի դու այսպիս կամակորություննե՞ր անես:
Փոքրիկը անմիջապես անցավ իր սենյակը և փակեց դուռը: Հայրը նստեց և սկսեց ավելի զայրանալ՝ մտածելով տղայի հարցերի մասին: «Ինչպե՞ս նա կարող է գումար վերցնելու համար նման հարցեր տալ»: Մեկ ժամ հետո հանգստացավ և սկսեց մտածել: «Միգուցե, նա իսկապես ինչ-որ անհրաժեշտ իր էր ցանկանում գնել 50$-ով: Չէ՞ որ նա ինձնից հաճախ գումար չի խնդրում»: Հայրը մոտեցավ երեխայի սենյակի դռանը և բացեց դուռը:
-Տղաս, քնեցի՞ր:
-Ոչ, հայրի՛կ, պարզապես պառկել եմ:
-Ես մտածեցի, որ կոպիտ եմ եղել քո հանդեպ: Այսօր երկար օր էր և իմ զայրութը թափեցի քո վրա: Ահա քո խնդրած 50 դոլարը:
Որդին կանգնեց և ժպտաց:
-Շնորհակալություն, հայրի՛կ:
Հետո բարձի տակից հանեց մի քանի ճմրթված թղթադրամ: Տղամարդը տեսավ, որ որդին գումար ուներ և սկսեց նորից բարկանալ: Փոքրիկ տղան դանդաղորեն հաշվեց գումարը և հետո նայեց հորը:
Հայրը հարցրեց.
-Ինչու՞ էիր գումար ցանկանում, եթե արդեն ունես:
-Որովհետև քիչ էր, բայց արդեն բավարարում է: Հայրի՛կ, ես հիմա ունեմ 100 դոլար: Կարո՞ղ եմ քո ժամանակից մեկ ժամ գնել: Խնդրում եմ, վաղը շուտ արի տուն, որովհետև ես ցանկանում եմ ճաշել քեզ հետ:
Հայրը ապշած էր: Նա գրկեց իր փոքրիկ տղային և ներողություն խնդրեց:
Սա մի փոքրիկ հիշեցում էր այն մարդկանց, ովքեր ծանր աշխատանք ունեն: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի ժամանակը անցնի մեր մատների արանքով՝ առանց ժամանակ անցկացնելու այն մարդկանց հետ, ովքեր թանկ են մեզ համար: Եթե մենք վաղը մահանանք, ապա այն ընկերությունը, որտեղ աշխատում էինք, հեշտությամբ փոխարինող կգտնի, բայց ընտանիքի անդամները և ընկերները իրենց ամբողջ կյանքի ընթացքում կզգան մեր կորուստը: Եվ եթե մտածենք, ապա կհասկանանք, որ մենք մեզ ավելի շատ տրամադրում ենք աշխատանքին, քան ընտանիքին:
Աղբյուր՝ youandworld.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ