Ինչ արժե: Առակ

Ինչ արժե: Առակ

Մի ծեր կին գնում է շուկա սմբուկ գնելու: Մոտենալով սմբուկին և տեղեկանալով գնին՝ սկսում է բողոքել:
-Սա ի՞նչ սմբուկ է, որ արժե 120 դրամ, ուտելու պիտանի չէ:
Վաճառողը հարցնում է.
-Մայրիկ, իսկ դու ինչքանո՞վ կցանկանայիր գնել:
Ծեր կինը պատասխանում է.
-1 կամ 2 դրամով:
Վաճառողն ասում է.
-Լավ, տուր ինձ 1 կամ 2 դրամ և վերցրու սմբուկը:
Ծեր կինը միանգամից հանում է 20 դրամ և մեկնում վաճառողին:
-Դու ինձ ձե՞ռ ես առնում մայրիկ: Տուր ինձ 1 կամ 2 դրամ ինչպես պայմանավորվել էինք:
Ծեր կինը շփոթվում է և փնթփնթալով շարունակում իր ճանապարհը:

Երբ մենք չենք գնահատում ներկա վիճակը և այն ինչ ունենք, երբ բողոքում ենք, որ այսպես կամ այնպես լիներ՝ ավելի լավ կլիներ ,ապա Աստված բերում է մեզ այդ իրավիճակը, և մենք հայտնաբերում ենք, որ դրան էլ պատրաստ չենք: Գոհանանք այն ամենով, ինչ ունենք, և Աստված մեզ էլ ավելի կօրհնի:
Ֆեյսբուքյան գրառում 

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ