Ի՞նչ է պետք համբերելու համար

Ի՞նչ է պետք համբերելու համար
«Ուստի համբերող եղեք, եղբայրներ` մինչև Տիրոջ գալուստը, ահա մշակը սպասում է երկրի թանկագին պտղին, և համբերությամբ է սպասում, մինչև նա ստանա իր առաջին ու վերջին անձրևը: Դուք էլ համբերեցեք, ձեր սիրտը ամրացրեք, որ Տիրոջ գալուստը մոտ է» (Հակոբոս 5:7-8): 
Գրեթե բոլորի կյանքում կա համբերության պակասության խնդիրը: Սակայն Խոսքը պատվիրում է, որ համբերենք մինչև Տիրոջ գալուստը, այսինքն` մինչև վերջ:
Ինչպե՞ս համբերել և ի՞նչ է պետք համբերելու համար:
Հարկավոր է վստահություն: Երբ մենք վստահում ենք Աստծուն, կարողանում ենք համբերել և սպասել:
Հարկավոր է հավատք: Երբ հավատում ենք, գիտենք նաև, որ Աստված իր Խոսքը և իր խոստումները կատարում է:
Հարկավոր է հույս: Հույսնն է, որ օգնում է մեզ համբերել խնդիրների մեջ, այն օգնում է մեզ համբերել մինչև աղոթքի պատասխան ստանալը:
Աստծո Խոսքը քաջալերում է մեզ, որ մինչև վերջ համբերենք և կարողանանք Աստծուն հաճելի լինել: Նրանք, ովքեր համբերում են Աստծո օրհնությունն են ունենում:
Հակոբ Հովհաննիսյան
Աղբյուր՝ protestant.am 

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ