Լիովին վստահել Աստծուն

Լիովին վստահել Աստծուն
Մեկ-մեկ ձեզ թվում է, թե ոչինչ չի ստացվում ձեր կյանքում, ու ամեն ինչ քանդվում է ձեր շուրջը:
Խնդիրը նրանումն է, որ մենք չենք սովորում լիովին վստահել Աստծուն: Մարդն ունի նյութեղեն ու հոգեղեն բնություն: Փոխանակ մենք հոգով լցնենք նյութական աշխարհը, հակառակն ենք անում ու վնասում ինքներս մեզ: Արդյունքում մեր հոգին մնում է սոված, ծարավ ու վհատված: Մարդ է՞լ այսպիսի վատություն անի ինքն իրեն:
Մինչդեռ պետք է ամեն օր սնել հոգին, որ այն ծաղկի ու պտուղ տա: Դրա միակ ճանապարհն Աստծո պատվիրաննեն են, աղոթքն ու փոխվելով այլ մարդ դառնալը: Կանչե՛ք Աստծո Սուրբ Հոգին ձեր կյանքերի մեջ, որպեսզի ձեզ սովորեցնի, մխիթարի ու հիշեցնի մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենարար խոսքերը: Հենց սա անեք սրտով ու հավատքով, ձեր կյանքերը կվերանորոգվեն ու Հույսի մեր Աստվածն այն կլցնի խաղաղությամբ, առատությամբ և ուրախությամբ:
Աղբյուր՝ protestant.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ