Ընտանիքը անծանոթ տղային է զոհաբերել սեփական դստեր համար հավաքած փողը

Ընտանիքը անծանոթ տղային է զոհաբերել սեփական դստեր համար հավաքած փողը

Բրիտանացի ծնողները ծանր հիվանդությամբ տառապող սեփական դստեր բուժման համար հավաքած 22,5 հազար ֆունտը զոհաբերել են երեք տարեկան մի տղայի, որին երբեք չէին տեսել: Այդ գումարի շնորհիվ Կայլ Ուիվերը վերջապես կկարողանա առաջին անգամ կանգնել ոտքերի վրա:

Քեվին և Քրիստին Ուիլյամսները հույս ունեին, որ իրենց հավաքած փողը կծախսվի իրենց դստեր՝ Էբիգեյլի բուժման վրա: Հակառակ դեպքում աղջիկը կմահանա մահացու գենետիկական հիվանդությունից: Սակայն բժիշկները Ուիլյամսներին բացատրեցին, որ Էբիգեյլի հիվանդությունն անբուժելի է և ցանկացած միջամտություն՝ անիմաստ:

«Անարդար էր, որ մենք ունեինք 22,5 հազար ֆունտ, որը մենք հավաքել էինք մեր աղջկան բուժելու հույսով, սակայն այդ բուժումը երբեք չի իրակականա, իսկ մի այլ փոքր երեխա վիրահատության կարիք ունի: Հույս ունենք, որ Կայլի ընտանիքը ճիշտ նպատակին կծառայեցնի այդ փողը»,- ասել է Էբիգեյլի հայրը:

Էբիգեյլը տառապում է Բատտենի հիվանդությամբ, որի հետևանքով երեխայի շարժվելու ընդունակությունը հետզհետե վատանում է: Որպես օրենք, հիվանդությունն ավարտվում է մահով դեռահաս տարիքում: Աղջիկն արդեն բուժման կուրս էր անցել Չինաստանում և նրա ընտանիքը հույս ուներ բուժումը շարունակել Ամերիկայում: Սակայն Քեվինն ու Քրիստինը որոշեցին ընդհատել միջոցների հավաքելը և փողը հանձնել Կայլին, ով տառապում է մանկական ցերեբրալ կաթվածով:

Տղայի ծնողները՝ Սայմոն և Սամանթա Ուիվերները, ապշել էին այդ առատ զոհաբերությունից: Նրանք ձգտում էին հավաքել 58 հազար ֆունտ, որպեսզի Կայլին վիրահատեն Ամերիկայում:

«Մենք ցնցված ենք, զարմացած ու զգացված ենք Ուիլյամսների առատաձեռնությունից,- ասում է Սայմոնը: - Այժմ մենք կկարողանանք մեր տղային տանել վիրահատության: Սակայն մեր զգացմունքները խռովված են. նրանք օգնեցին մեզ, և մենք էլ կուզեինք օգնել իրենց: Բայց մենք, ցավոք, ոչինչ անել չենք կարող»:

Աղբյուր՝ ng.lv


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ