Էդուարդ Թադևոսյան. «Մտածողության 6 գլխարկները»

Էդուարդ Թադևոսյան. «Մտածողության 6 գլխարկները»
Մայիսի 18-ին տեղի ունեցավ հերթական NG Youth երիտասարդական ծառայությունը, որի հատուկ հյուրն էր  Վ․Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոս ԷդուարդԹադևոսյանը։
Փառաբանությունից և երկրպագությունից հետո Հովիվ Տիգրան Տադևոսյանը առաջնորդեց աղոթքը, որց հետո շարունակեց նշեց, որ այսօր շատ քչերն են ցանկանում առաջ գնալ, զարգանալ, սոց- ցանցերը  կարծես փոխարինում են ամենին, սակայն քչերն են այն օգտագործում իմաստություն և գիտություն ձեռք բերելու համար: Երիտասարդները պետք է ամեն ինչի նկատմամբ հետաքրքրասեր լինեն, նրանք պետք է ծարավ լինեն գիտությանը և ճշմարտությանը, քանի որ անտարբերությունը անեծք է:
11312566_962117703833334_1544297566_o.jp
Այնուհետև Հովիվ Տիգրանը խոսքը փոխանցեց Էդուարդ Թադևոսյանին.
« Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կիսելու ձեզ հետ իմ մտքերը, իմ գիտելիքները, որոնք տարիների ընթացքում ձեռքեմբերել՝հենց այս մտածողության շուրջ:Միշտ չէ, որ մեր կարդացած ամեն բան հասկանում ենք: Քննադատական մտածողության այս ծրագիրը Հայաստանում սկսել են իրագործել 1998 թ.-ից, հենց դրանից առաջ ամերիկացիներն էին հասկացել, որ ավանդական մտածողությանը պետք է վերջ դնել և պետք է զարգացնել այլըտրաքային մտածողության ձևը: Այս ծրագիրը նախատեսված էր նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար, քանի որ ԱՄՆ-ում և առհասարակ զարգացած երկրներում ընդունված է երեխաներին սովորեցնել հենց այդ տարիքում , ոչ թե սպասել երեխաները մեծանան և ամեն ինչ նորից բացատրել:
Մեր օրերում ցանկացած տեղեկատվություն հասանելի է բոլորին, սակայն մեր ժամանակների պահանջը այլէ. Պետք է հասկանանք՝ ինչպես փոխել մերմտածողությունը, ինչպես էլ ավելի ընդլայնենք այն և կարողանաք կիրառենք մեր կյանքի մեջ: Դա այնքան էլ դժվար բան չէ, պետք է միայն հասկանալ դրա նախադրյալները, թե որտեղից են գալիս դրա աղբյուրները և ինչպես դա պետք է անենք:
Դեռևս շատ վաղուց ամերիկացիները Արիստոտելի և Սոկրատի փիլիսոփայության հիման վրա ստեղծեցին մի ծրագիր, որը կոչվում է « քննադատական մտածողության զարգացում ըգրելու և կարդալու միջոցով» : Այն սկսվեց զարգանալ և կիրառվել մանկապարտեզներում, նախադպրոցական տարիքի երեխաներին սովորեցնելու համար: Ի՞նչ է իրենից ներկայացնում քննադատական մտածողությունը: Երեխաները և առհասարակ մարդիկ կարիք ունեն հարցերի միջոցով հասկանալու իրականությունը: Բայց շատ հաճախ այդ « Ի՞նչու» ների պատասխանները մեզանից թաքցնում են:
Գիտնականների կարծիքով այն մարդիկ, ովքեր ունեն քննադատական մտածողություն, ուրիշների կողմից չեն քննվում, այլ միշտ իրենք են քննում իրադրությունը:
Քննադատական մտածողությունը աշխարհընկալման միտում ունի:
Իսկ ստեղծագործական մտածելակերպը ավելի շատ կապված է մարդու երևակայության հետ: Մենք չենք կարող ոչնչից ինչ-որ բան ստեղծել, միայն Աստված է, որ ոչնչից ստեղծեց երկինքը, երկիրը և ամեն ինչ, բայց մենք կարող ենք եղածից ստեղծել այն, ինչ-որ մեր երևակայությունը թույլ կտա:
Ստեղծագործական մտածողությունը  ավելի կարևոր է քան գիտելիքը: Մենք կարող ենք լսել ուրիշների խելացի մտքերը, նրանց կարծիքները, բայց եթե մենք չունենանք ստեղծագործական մտածելակերպ, մենք չենք կարողանա իրագործել մեր անձնական ցանկությունները:
11303996_962118103833294_1499733121_o.jp
Էդուարդ դե Բոնոն ստեղծել է « Մտածեղության վեց գլխարկներ» հասկացությունը: Ի՞նչու հենց գլխարկներ: Էդուարդ դե Բոնոն կրեատիվ մտածողության տեր մարդ էր: Նա մարդու մտածողության համար առանձնացրել է վեց գունային երանգներ, իսկ դրանք գլխարկների վերածելը կապված է մանկապարտեզներում և դպրոցներում կիրառելու հետ: Կարող են գլխարկներ չլինեն, այլ այդ գույնի մեկ ուրիշ իր ունենաս քո ձեռքում: 
Դա հոգեբանական աշխատանք է երեխաների հետ, որի միջոցով հոգեբանները ստուգում են երեխաների մտածողությունը, կրեատիվությունը, զգացողությունները: Հոգեբանները երեխաներին տալիս ենթուղթ և գունավոր մատիտներ և ասում են, որ նրանք նկար են: Երբ երեխան ավելի շատ սև գույնով է նկարում, դա փաստում է երեխայի նեգատիվ զգացողությունների մասին, բայց երբ երեխան նկարելուց օգտագործում է իր նկարին համապատասխան բոլոր գույները, դա արտացոլում է երեխայի հուզականության ճիշտ դրսևորումը:
Եվ Էդուարդ դե Բոնոն, հասկանալով հոգեբանական այս երևույթները, այդ գույները վերածել է գլխարկների: Նա ընտրել է վեց գունային երանգներ.
1.Սպիտակ գույնը փասստերի առկայությունն է: Մարդը իրադրությանը նայում է փաստերի տեսանկյունից:
2.Սևը ամեն ինչի շուրջ մտածում է նեգատիվ: Մարդը ամեն ինչին բացասական է վերաբերվում:
3.Կարմիրը կապված է զգացողությունների հետ: Մարդը ամեն ինչը նդունում է զգայարանների միջոցով:
4.Դեղինը կրեատիվության նախապայմանն է: Մարդը ավելի շատ ստեղծագործող է:
5.Կապույտը կապված է իրադրությունների վերլուծության հետ:
6.Կանաչը կապված է դրական մտածողության հետ:
Սակայն խնդիրը գույների մեջ չի կայանում: Էդուարդ դե Բոնոն առաջարկում էր, փոխելով մեր գլխարկների գույները, փոխել մեր մտածելակերպը: Նա ցանկանում էր երեխաների մոտ ձևավորել տարբեր մոտեցումներ՝ տարբեր իրադրություններում:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում,երբ մարդիկ փորձում են ավելի խորը մտածել: Նրանք շատ անգամ կարող են դժվարությունների հանդիպել,  քանի որ մարդկանց դուր չի գալիս, որ նրանք այլ կերպ և ճիշտ են մտածում:  Հիշենք թե ինչպես մարդիկ չընդունեցին Հիսուսի խոսքը, քանի որ նրա մտքերը ճշմարիտ էին և տարբերվում էին մարդկանց մտքերից:
11287641_962117760499995_484735954_o.jpg
Ուրիշները ամեն կերպ փորձում են ճնշել մարդկանց մտածելակերպը: Մարդիկ չեն ցանկանում քննել դրությունը:  Նրանք ունեն իրենց հստակ մտածելակերպը և չեն փորձում վերլուծել և փոխել այն:
Մարդու խոսքը ամենաբարձր տեխնոլոգիան է, որը գոյություն ունի, քանի որ Աստված մարդուն դիմեց հենց Խոսքով:
Մենք ունենք ամենաբարձր մտածողությունը, որովհետև ունենք Աստծո Հոգին: Նա, ով ունի Սուրբ Հոգուն, ունի Աստծո մտածելակերպը, որը ամեն մտածողություններից վեր է»:
Եվ վերջում, որպես հանդիպման հետաքրքիր հանգուցալուծում, գործնական օրինակի միջոցով ավելի լավ պատկերացում կազմեցինք, թե իրականում ինչպես է գործում այդ գլխարկների հոգեբանությունը:
Կարծիքներ՝
Խորհելով Էդուարդ դե Բոնոյի 6 գունային գլխարկների մասին՝ հետևություն ենք անում, որ պետք է հետևել ճիշտ մտածողությանը՝ հաշվի առնելով ամեն փոքրիկ մանրուք, որպեսզի մեր գլխին մեծ բեռ չկուտակենք: Եվ պետք է ունենանք ստեղծագործական մտածողություն:
 Ստելլա Բարսեղյան
Շատ տպավորված էի մեր Էդուարդ եղբոր տված տեղեկատվությունից: Շատ մեծ քանակությամբ օգտակար մտքեր ու գիտելիքներ ստացա: Նաև ինձ շատ դուր եկավ հետաքրքիր խաղերը որոնց շնորհիվ մենք սովերեցինք մեզ պահել և խոսել տարբեր մտածելակերպեր ձևավորելով: Շատ ուրախ եմ, որ բաց չթողեցի այս հնարավորությունը լսելու այսպիսի օգտակար և ուսուցանող խոսք շատ խելացի և հաջողակ մարդուց:
Կարո Հովակիմյան
Խոսքը մտածելու տեղիք տվեց: Այսուհետ որոշումներ կայացնելիս մտածենք թե, որ գլխարկի տակ ենք գտնվում:Ըստ այդմ էլ կփոխվի մեր մտածելակերպը, հետևաբար և մեր կյանքը:Այդպես մեր կյանքը կվերածվի փոքրիկ խաղի և կկարողանանք ինքներս փոխել մեր գլխարկի գույները:
Էլեն Գալոյան
Սեփական լրատվություն
Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ երկուշաբթի օրը, ժամը 18։30։ 
«NG | YOUTH»


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ