Համացանցային կախվածությունը ճանաչվել է հոգեկան հիվանդություն

Համացանցային կախվածությունը ճանաչվել է հոգեկան հիվանդություն

Համացանցային կախվածությունը լուրջ հիվանդություն է, որը պետք է ներառել հոգեբուժության տեղեկագրքում. հայտարարել է Ջերալդ Բլոքը՝ ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի առողջապահության եւ գիտության համալսարանից:
Ittrend.am-ը՝ վկայակոչելով novosti.ua-ն, հաղորդում է, որ ըստ բժիշկ Բլոքի՝ համացանցային կախվածությունը սահմանվում է որպես չափից ավելի տարվածություն էլեկտրոնային նամակագրությամբ, համացանցային պոռնոգրաֆիայով եւ համակարգչային խաղերով: Ինչպես եւ այլ կախվածությունների պարագայում է՝ օգտատերերը կարող են զգալ անհաղթահարելի ու սեւեռուն ցանկություն՝ միանալու համացանցին, ձգտել անընդհատ ձեռք բերել նոր եւ ավելի լավ սարքավորումներ ու ծրագրային ապահովումներ, ու նաեւ օրվա մեծ մասն անցկացնել առցանց:
Բլոքի խոսքերով՝ համացանցային կախվածություն ունեցող մարդիկ կարող են կորցնել ժամանակի զգացողությունը, նաեւ անտեսել ֆիզիոլոգիական պահանջները՝ հրաժարվելով սննդից ու քնից: 
«Հիվանդությունը» հաճախ ուղեկցվում է կրկություններով, իսկ որոշ դեպքերում՝ պահանջվում է պսիխոակտիվ միջոցների նշանակում եւ հոսպիտալիզացիա: 
Մասնագետները նշում են, թե համակարգչի օգտատերերի համար նորմայի եւ պաթոլոգիայի միջեւ սահմանը շատ փխրուն է, եւ ախտորոշումը կարող է շատ բարդ լինել:
Ենթադրաբար՝ համակարգչային կախվածությամբ տառապում է օգտատերերի 5-10 տոկոսը, որոնց մեջ գերակշիռը ներամփոփ տղամարդիկ են, ինչպես նաեւ՝ միջին տարիքի տնային տնտեսուհիները:

Աղբյուր՝ aravot.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ