Հավատարիմ տղամարդիկ ավելի ինտելեկտուալ են

Հավատարիմ տղամարդիկ ավելի ինտելեկտուալ են
Լոնդոնի տնտեսագիտության համալսարանի հետազոտական խումբը վերջերս անցկացված հարցման արդյունքներում պարզել է, որ ամուսնական հարաբերություններում տղամարդկանց հավատարմությունը ուղիղ կապի մեջ է գտնվում նրանց ինտելեկտուալ կարողությունների հետ:
Գիտնականները հավաստիացնում են, որ միասերությունը հատուկ է բարձր ինտելեկտ ունեցող տղամարդկանց:  Համապատասխանաբար, ստացվում է որքան բարձր է ուժեղ սեռի ներկայացուցչի մոտ ինտելեկտը, այնքան քիչ է հավանականությունը, որ նա կդավաճանի իր կեսին:
Ըստ գիտնականների դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սոցիալական հարաբերությունների մասով միասիրությունը համարվում է կնոջ և տղամարդու միջև հարաբերությունների ամրության կարևորագույն գրավականներից մեկը, հետևաբար խելացի տղամարդիկ կարողանում են հասկանալ և արժևորել այդ, ուստի և ավելի հավատարիմ են:
Մյուս կողից էլ գիտնականները նշում են, որ մեկ կնոջը հավատարիմ լինելը նպաստավոր է տղամարդու նյարդային և սեռական առողջության համար: 

Աղբյուր՝ life.panorama.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ