Հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայողական այցով մեկնել է ՌԴ, այնուհետև Լատվիա

Հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայողական այցով մեկնել է ՌԴ, այնուհետև Լատվիա
Այս տարի լրանում է «Նոր սերունդ» միջազգային շարժման 27-ամյակը, ինչին նվիրված եռօրյա համաժողովին մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ից 28-ը հովիվ Տիգրան Թադևոսյանը եկեղեցու ծառայող Արմեն Պողոսյանի ուղեկցությամբ մեկնեց Ռիգա։
Մինչ Լատվիա մեկնելը՝ նոյեմբերի 20-ին, հովիվը ծառայողական կանգառ ունեցավ Մոսկվայի «Աստծո եկեղեցի» համայնքում, որտեղ հովվություն է անում մեր հայրենակից Հակոբ Ղումաշյանը։ Հովվի պատգամի թեման  էր՝ «Դեն գցենք հին թթխմորը»։
Ծառայության ավարտին յոթ հոգի առաջ եկան՝ ապաշխարության  աղոթքով Տիրոջն ընդունելով։ Հանդիպումներ տեղի ունեցան նաև Մոսկվայում գտնվող Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու անդամների հետ, որոնցից որոշների համար անհատական աղոթքի ծառյություն եղավ։
Նույն օրը հովիվ Տիգրանը մեկնեց Ռիգա, որտեղ լայն թափով ընթանում են «Ահա Ես ամեն բան նոր եմ անում» խորագրով համաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչի շրջանակներում տեղի է ունենալու երաժշտական նախագիծ, որում անմիջական մասնակցություն ունի նաև հովիվ Տիգրանը Թադևոսյանը։ 
Տեղում մի քանի հանդիպումներ եղան առաքյալ Ալեքսեյ Լեդյաևի և եկեղեցու առաջնորդների հետ։ 
Նոյեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը՝ մեր ժամանակով 20։30, ուղիղ եթերով կարող եք հետևել համաժողովի բացմանն ու համերգային ծրագրին։
Հավելենք նաև, որ այս տարի համաժողովի հատուկ հյուրերն են  լինելու  ՌԱՀՔՄ (Ռուսաստանի Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Միություն) ավագ եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին և Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը։
Սփ․ լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ