Հռոմի պապը աղքատ արգենտինացիներին 100 հազար եվրո է նվիրաբերել

Հռոմի պապը աղքատ արգենտինացիներին 100 հազար եվրո է նվիրաբերել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Արգենտինայի աղքատ շրջանների բնակիչներին 100 հազար եվրո է նվիրաբերել: Այդ գումարը պապի կարիքների համար հունիսի 29-ին հավաքել են տարբեր երկրներում՝ Պողոս և Պետրոս առաքյալներին նվիրված տոնակատարությունների ժամանակ:
Հատկանշական է, որ ամեն տարի սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը Արգենտինայի բոլոր եկեղեցիներում միջոցներ են հավաքում երկրի աղքատ շրջանների համար: Հետևաբար, առաջին զոհաբերությունը կատարել է Հռոմի պապը: Նա նաև հայրենակիցներին զոհաբերության կոչ է արել:
Աղբյուր 24tv.ua

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ