Լեհաստանում մեկ օր ու գիշերում եկեղեցի են կառուցել

Լեհաստանում մեկ օր ու գիշերում եկեղեցի են կառուցել
Լեհ շինարարներին անհրաժեշտ եղավ ընդամենը 23 ժամ 36 րոպե, որպեսզի կառուցեն եկեղեցի՝ 27 մետր բարձրությամբ աշտարակով: Եկեղեցին կառուցվել է Լեհաստանի Պոմորյան վոեվոդության Սկարշեվի փոքրիկ քաղաքում:
12 մետր երկարությամբ և 10 մետր լայնությամբ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը կաթոլիկ քահանա Դարիուշ Լեմանինն էր:
Լեհաստանում եկեղեցիների կառուցման պատմությանը հայտնի է այսպիսի փաստ. 1741 թվականին Գդանսկ քաղաքում եկեղեցի են կառուցել 24 ժամում:
Սկարշեվի քաղաքի բնակիչները լավատեսորեն  հավատում են, որ իրենց քաղաքի շինարարների նոր ռեկորդը անպայման կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
Աղբյուր՝ cnlnews.tv

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ