Նրա հետ դու ապահով ես

Նրա հետ դու ապահով ես
«Իսկ երբ ինքը՝ Ճշմարտության Հոգին գա, ամեն ճշմարտության պիտի առաջնորդի ձեզ, որովհետև ոչ թե ինքն իրենից պիտի խոսի, այլ ինչ-որ լսի, այն պիտի խոսի ու գալիքները ձեզ պիտի պատմի»: — Հովհ. 16:13
Այսօր շատ դժվար է գտնել ճշմարտությունը, շատ դժվար է առաջնորդվել ճշմարտությամբ, շատ դժվար է համոզված լինել, որ քո արած քայլերը ճիշտ են:
Աստծո Խոսքը մեզ սովորեցնում է, որ միայն Սուրբ Հոգին է ի զորու առաջնորդել մեզ ճշմարտության մեջ: Եթե ուզում ենք քայլել ճշմարտության մեջ, ուրեմն կարիք ունենք լսելու և հնազանդվելու Սուրբ Հոգուն: Իսկ որպեսզի կարողանանք լսել և առաջնորդվել Սուրբ Հոգով, պետք է տեղյակ լինենք Աստծո Խոսքին:
Աստծո Խոսքին տեղյակ մարդը գիտի, թե որն է իր համար օգտակար, որն է ճիշտ: Թող այս խառնաշփոթ աշխարհում քո առաջնորդն ու ուղեկիցը լինի Սուրբ Հոգին: Նրա հետ դու ապահով ես:
Աղբյուր՝ Protestant.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ