Քրիստոնյա աշխարհը նշում է Միլանի հրովարտակի 1700-ամյակը

Քրիստոնյա աշխարհը նշում է Միլանի հրովարտակի 1700-ամյակը
Այս տարի լրանում է Միլանի հրովարտակի (էդիկտ) 1700-ամյակը, որով հռչակվել է հանդուրժողականություն քրիստոնյաների նկատմամբ: 
Հազարավոր քրիստոնյաներ այցելում են Սերբիայի Նիշ քաղաքը, որտեղ ծնվել է հռոմեական կայսր Կոստանդին Մեծը: Կոստանդին Մեծի և Լիկինիայի կողմից կայսրության բոլոր գավառների կառավարիչներին 313 թվականին ուղարկված նամակ-հրովարտակը հռչակում էր հանդուրժողականություն բոլոր կրոնների նկատմամբ: Դրանով Հռոմեական կայսրությունում ընդունված հռոմեական հեթանոսությունը դադարեց պաշտոնական կրոն լինելուց: 
Հրովարտակում առանձնահատուկ ուշադրության էր արժանացված քրիստոնեությունը: Հրովարտակը նախատեսում էր ազատ արձակել հավատի համար բանտարկված քրիստոնյաներին, վերադարձնել ամբողջ գույքը, որը հալածանքի տարիներին բռագրավվել էր քրիստոնյաներից և քրիստոնեական համայնքներից:
Տոնական միջոցառումներ են տեղի ունենում Եվրոպայի և աշխարհի բազմաթիվ եկեղեցիներում:
Միլանի հրովարտակը կարևորագույն պատմական քայլ էր քրիստոնեության տարածման և բազմաթիվ երկրներում պաշտոնական կրոնի կարգավիճակ ստանալու ճանապարհին: 
Ըստ համացանցային նյութերի:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ