Կայացավ «Ամուսնություն և ընտանիք» խորագրով հերթական սեմինարը

Կայացավ «Ամուսնություն և ընտանիք» խորագրով հերթական սեմինարը
Փետրվարի 23-ին, ինչպես  նախատեսված էր, տեղի ունեցավ «Ամուսնություն և ընտանիք» խորագրով հերթական սեմինարը, որը վարում էր Հովիվ Տիգրան Թադևոսյանը: 
Փառաբանությունից և աղոթքից հետո Հովիվ Տիգրանը խոսեց նախաամուսնական պատրաստության մասին:
Նա նշեց, որ ամուսնությանը ճիշտ նախապատրաստվելը ավելի կաևոր է, քան բուն ամուսնությունը: Մինչ ամուսնությունը մենք պետք է պատրաստվենք այդ կարևոր իրադարձությանը, որից էլ կախված է լինեու ամուսնության ճիշտ ընթացքը՝ապագան:
Իսկ ինչպե՞ս պատրաստվել ամուսնությանը:
Նախ և առաջ մենք պետք է աշխատենք մեր բնավորության գծերի վրա, որոնք պետք է համապատասխանեն «Աստվածաշնչյան չափանիշներին», քանի որ մարմնավոր բաները ժամանակավոր են, իսկ մարդիկ ամուսնանում են միմյանց բնավորությունների հետ: Մենք պետք է սովորենք շփվել, պետք է լավ զրուցակից լինենք մեր զուգընկերոջ համար:
Մենք չպետք է առաջնորդվենք զգացմունքներով, որոնք խափուսիկ են, այլ պետք է առաջնորդվենք Հոգով:
Սատանան չի կարող խաղալ վերստին ծնված մարդու հոգու հետ, այդ պատճառով նա խաղում է էմոցիաների հետ:
Սերն ու կիրքը շատ նման են միմյանց, և մենք պետք է կարողանանք զանազանել դրանք:
Սխալ որոշումներ կայացնելուց խուսափելու համար՝ մեր կողքին պետք է ունենանք խորհրդատու, և նա առաջին հերթին Հովիվն է և ծնողները:
Հովիվ Տիգրանը խոսեց նաև նախաամուսնական վտանգներից և թակարդներից, և երիտասարդների  շատ սթափ և զգույշ լինելու կարևորությունից, որպեսզի ոչ մեկ չհայտնվի դրանցում:
Այդ վտանգների տակ նշվեց չափից ավելի ուշադրությունը և կոմպլիմենտները, որոնք հենց այնպես չեն արվում , այլ արվում են ինչ-որ ակնկալիքներով:
Տան վատ մթնոլորտը երբեք  չպետք է պատճառ հանդիսանա ամուսնանալու և տանից հեռանալու համար:
Ինչպես նաև ամուսնությունը չպետք է լինի շահախնդիր, չպետք է լինի խղճահարությունից և վրեժխնդրությունից դրդված, և ամուսնության մեջ տարիքը չպետք է չափանիշ լինի:
Ծառայությունը ավարտվեց աղոթքով, որից հետո ներկաները շփվում էին և կիսվում կարծիքներով:
Կարծիքներ
Խոսքը շատ կառուցողական, դաստիարակչական ու խրատական էր: Հովիվը իր մտերմիկ խոսքով երիտասարդներին ուղղորդող այնպիսի  բաներ ասաց, որ երբեք չենք լսի ո՛չ ընտանիքում, ո՛չ ծնողների կամ ընկերների կողից և ո՛չ էլ ինչ-որ ուսումնական հաստատությունում:
                                                                                                               Լուսինե Նիկոյան
Իմ մեջ տպավորվեցին այն պարզ օրինակները, որ գուցե բոլորիս մտքով անցել է, բայց, ինչպես հովիվն էր ասում, այսօր մենք հաճախ նրանց չենք հետևում: Ինձ դուր եկավ, որ նշվեց, որ խղճահարությունից ելնելով չի կարելի ընտրություն կատարել կամ պարտավորություն վերցնել, այլ պետք է ավելի սառը դատել ու գիտակցել, որ այն պարտականությունը, որ վերցնում ենք մեզ վրա, կարևոր է ու լուրջ:    
                                                                                                               Վազգեն Բարսեղյան
Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ ժամը 18։30։
Գրանցվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 077 277 214  հեռախոսահամարով։


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ