Սուրբ Ծնունդը կիրակնօրյա դպրոցում

Սուրբ Ծնունդը կիրակնօրյա դպրոցում
Դեկտեմբերի 25-ին «Նոր սերունդ» եկեղեցում տեղի ունեցավ տարվա վերջին ծառայությունը և նշվեց տարվա ամենասպասված, ամենավառ, խորհրդանշական ու լուսավոր տոնը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, ինչպես նաև մուտքը դեպի նոր տարի: Եկեղեցու տոնական համերգային ծրագրում մասնակցություն ունեցան նաև մեր տաղանդավոր փոքրիկները: 
IMG_0035.JPG
Տոնական տրամադրությունը շարունակվեց նաև Կիրակնoրյա դպրոցում: 
IMG_0034.JPG
Մեծ ոգևորությամբ էին երեխաները սպասում այն անակնկալներին,որոնք նրանց համար պատրաստել էր կիրակնօրյա դպրոցի ծառայողական թիմը:
IMG_0052.JPG
Երեխաներին հյուր էին եկել հեքիաթի հերոսները և Ձմեռ պապը:
IMG_0059.JPG
Երեխաները զվարճալի խաղեր խաղացին, նվերներ ստացան,միասին երգեցին, պարեցին և ուրախ տրամադրությամբ շարունակեցին իրենց օրը:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ