Վայր, որտեղ հույս չկա

Վայր, որտեղ հույս չկա

Բոլոր մարդիկ վաղ թե ուշ անցնելու են մահվան շուքի ձորով: Հիսուսն էլ անցավ այդ ձորով: Մենք Նրանից ոչնչով լավը չենք և մենք նույնպես անցնելու ենք: Բայց երանի նրան, ով դրանից հետո կկանգնի դրախտի դռների առաջ:

Հիսուսը երբեք չի ասել, որ դժվարություններ չեն լինելու: Ընդհակառաը, Նա ասաց.

«Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, Ես աշխարհին հաղթեցի»: Հովհ.16:33:

Հիսուսը մեզ հույս է տալիս: Մենք աշխարհից տարբերվում ենք նրանով, որ մենք հույս ունենք, հաղթելու հույս և հավիտանական կյանքի հույս: Աստծո Խոսքը հույս է տալիս բոլոր իրավիճակների համար: Բայց կա մի վայր, որտեղ այլևս որևէ հույս չկա:

Հիսուսը Պատմոս կղզում Հովհաննեսին ասաց.

«Ինչ որ տեսնում ես, գրի՛ր մի գրքի մէջ… Ես ունեմ դժոխքի և մահվան բանալինրը»: Հայտ. 1:11,18:

Հիսուսը պատվիրեց՝ գրի՛ր: Սրանով Նա ընդգծեց, թե որքան կարևոր է Գիրքը, որքան կարևոր է, որ այն հասնի բոլորին, որովհետև այն վերաբերվում է մարդու ներկային, ապագային և հավիտենությանը:

Հիսուսն ասաց, որ ինքը ունի դժոխքի և մահվան բանալիները: Մարդկանցից շատերը չեն ուզում լսել մահվան ու դժոխքի մասին: Բայց Հիսուսը շեշտեց, որ դա կարևոր է և այդ մասին պիտի իմանան բոլորը:

Մենք բոլորս կանգնելու ենք Աստծո  դատաստանի առաջ: Դա այն տեղն է, որտեղ որոշվելու է, թե ով է գնալու դրախտ և ով է գնալու դժոխք: Բանալիները Հիսուսի ձեռքում են: Մենք վերստին ծնվել ենք, որպեսզի դժոխքը չընդլայնվի: Երկիրն ու երկինքը չեն ընդլայնվում, բայց դժոխքն ընդլայնվում է: Միլիարդավոր մարդիկ են գնում այնտեղ:

Դժոխքը միակ վայրն է, որտեղ հույս չկա: Եթե մարդիկ գոնե մի անգամ տեսնեին դժոխքը, ապա եկեղեցի հաճախողների թիվը կտրուկ կաճեր: Ճշմարիտ եկեղեցին այն տեղն է, որտեղ խոսվում է մահվան և դժոխքի մասին, այնտեղից փրկվելու մասին:

Դժոխքում գտնվող մեծահարուստը մի կաթիլ ջրի համար աղաղակում էր Հայր Աբրահամին, աղերսում էր, որ Ղազարոսին ուղարիկ իր լեզուն թրջելու (Ղուկ.16:24):

Հարուստն իր կյանում ապրել էր միայն իր համար. իր ճոխության, իր զվարճությունների համար: Նրա դռան մոտ ընկած էր հիվանդ և քաղցած Ղազարոսը, բայց հարուստը նրա մասին հոգ չէր տանում: Շներն էին լիզում Ղազարոսի վերքերը, նրանք ավելի հոգատար էին, քան հարուստը: Հարուստը գնաց դժոխք, որտեղ այլևս ոչինչ հնարավոր չէր անել իր վիճակը փոխելու համար: Նա իր հավատը չէր հաստատել գործերով:

Ժամանակը մեր ձեռքին չէ: Ոչ ոք չգիտի, թե հաջորդ պահին իր հետ ինչ կկատարվի: Ուրեմն մի՛ հետաձգիր բարի գործեր կատարելը, մի՛ հետաձգիր Ավետարանը քարոզելը: Այսօր է ժամանակը ապաշխարության արժանի պտուղներ տալու:

Հիսուսն ասաց.

«Սոված էի, չկերակրեցիք, ծարավ էի, և ջուր չտվեցիք, օտարական էի, և Ինձ ներս չառաք, մերկ էի, և Ինձ չհագցրեցիք, հիվանդ էի և բանտի մեջ՝ Ինձ այցի չեկաք»: Մտթ. 25:42-43:

Ուրեմն այսօր է քաղցածին կերակրելու ժամանակը, մերկին հագցնելու ժամանակը, հիվանդին այցելելու ժամանակը:

Մեծահարուստը փող ուներ: Բայց դժոխք գնալու պատճառն իր փողը չէր, այլ այն, որ նա իր փողը չէր ծառայեցնում Աստծուն: Միայն դժոխքում հարուստը հիշեց իր հարազատների մասին, հիշեց, որ պետք է ավետարանել: Բայց արդեն չափազանց ուշ էր:

Իսկ մենք հիշո՞ւմ ենք մեր հարազատների մասին, պատմո՞ւմ ենք նրանց դժոխքի մասին, դրախտի և հավիտենության մասին:

Հիսուսն ուներ մահվան և դժոխքի բանալիները: Բայց դրախտի բանալիները նա տվեց մեզ՝ Իր հետևորդներին (Մտթ.16:18):

Օգտագործի՛ր դրանք: Մի՛ եղիր այն օրենսգետների նման, ովքեր ունեն այդ բանալիները, բայց ոչ իրենք են մտնում, ոչ էլ ուրիշներին են թույլ տալիս մտնել (Ղուկ.11:52):

Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ