Այդ ինչպե՞ս կլինի

Մարիամը հետաքրքրված էր Տիրոջ Խոսքով: Նա մտածում էր Աստծո Խոսքի մասին, քանի որ հրեշտակի ողջույնից հետո մտածում էր, թե «ինչպիսի՞ բան պիտի լինի այս ողջույնը» (Ղուկ.1:29): Մարիամը ոչ թե չէր հավատում Տիրոջ Խոսքին, ինչպես չհավատաց Զաքարիան, այլ իսկապես ուզում էր իմանալ այն, ինչ ինքը չգիտեր: Ինքը չգիտեր, քանի որ հրեշտակը խոսում էր հրաշքի մասին:Հրաշքներ կատարվում են, երբ այցելում է Սուրբ Հոգին: Սուրբ Հոգին իրական անձնավորություն է և Նրա ներկայությամբ հրաշքներ են կատարվում: Զորությունն ու օծությունը գալիս են, երբ դու հասկանում ես, թե ինչ է կատարվում հոգևոր աշխարհում: Իսկ դու հասկանում ես, երբ ձգտում ես հասկանալ, երբ հետաքրքրվում ես, երբ հարց ես տալիս՝ «Այդ ինչպե՞ս կլինի»:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ