Դուրս գալով աղքատության անեծքից

Աստվածաշնչում բազմաթիվ անգամ հիշատակվում են այն պատճառները, որոնց վրա հիմնվում է աղքատության անեծքը: Ահա 4 պատճառ, որոնցից պետք է հրաժարվել:1. Գողությունը: Եթե երբևէ գողացել ես կամ յուրացրել ուրիշի ունեցվածքը, ապաշխարիր, ներողություն խնդրիր, խոստովանիր ու եթե կարող ես՝ վերադարձրու գողացածդ:2. Սուտ երդումը: Երբեք մի խոստացիր այն, ինչը չես կարող կատարել: Եթե խոստանում ես, ու չես կատարում, դու անեծքի առաջ դռներ ես բացում:3. Պարտքերը: Պարտք մի վերցրու, խուսափիր ապառիկով ապրանք գնելուց: Վերադարձրու պարտքերդ՝ թեկուզ մաս-մաս:4. Կոմունիզմի հոգին: Հեռացրու քեզնից այն մոլորությունը, որ աղքատությունը օրհնություն է: Մի քննադատիր հարուստներին, ովքեր հարստությունը ձեռք են բարել ոչ խարդախ ճանապարհներով: Քննադատելով հարուստներին, դու աստիճանաբար անցնում ես հարստությանը քննադատելուն:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ