Իմ ճակատագիրը Աստծուց է (Моя судьба от Господа)

Մեր կոչումն Աստծուն փառաբանելն ու ծառայելն է, մենք կանչված ենք երկրպագելու Նրան: Որքան էլ սատանան փորձի ցածրացնել կնոջը, Աստված բարձրացնում է կնոջը, օծում նրան և ասում է.«մարգարեացի՛ր քո կյանքի և եկեղեցու վրա»:  Երբ կրոնը, ավանդույթներն անարգում և ցածրացնում են կնոջ դերը, Աստված ինքը վերցնում է նրան և օծում, բարձրացնում է Էսթերի նման:Հիսուսը կարող էր ծնվել այլ կերպ, բայց Աստված ընտրեց դրա համար իր ստեղծած լավագույն անոթը` կնոջը, Փրկչին ծնելու համար: Առաջինն ում Հիսուսը հայտնվեց հարությունից հետո, նույնպես կին էր և հենց այդ կինն առաջինը վկայեց այն մասին, որ Հիսուսը կենդանի է:  Հիսուսն ընդունում է մերժվածին, որովհետև Նա բարի Աստված է: Կարևոր չէ ինչ են ասում ձեր մասին մարդիկ, սովորույթները, ձեր անցյալը, կարևոր է, թե ինչ է ասում ձեր մասին Աստվա՛ծ, դուք թանկագին մարգարիտ եք Աստծո համար: 

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ