Լցվե՛ք Սուրբ Հոգով

Սուրբ Հոգին հանդիմանում է, մխիթարում, առաջնորդում (Հովհ. 16:5-13): Սուրբ Հոգին մեկն է, ում ուսին կարող ենք դնել մեր գլուխը: Սուրբ Հոգով մենք զորություն ենք ստանում (Գործ.1:8), որով կարող ենք դիմակայել սատանային: Սուրբ Հոգու զորությամբ ծառայում ենք Տիրոջը:Սուրբ Գիրքը մեզ հորդորում է լցվել Սուրբ Հոգով: Բայց ինչպե՞ս: Եփեսացիների 5:18-20-ը տալիս է այս հարցի պատասպանը.«Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով, Խօսելով ձեր մէջ սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերում Տիրոջը։ Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացէք Աստուածանից եւ Հօրիցը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով»։Ովքեր լցած են Սուրբ հոգով, նրանք Աստծո զավակներ են: Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելու շնորհիվ է, որ գալիս են Աստծո Սերն ու զորությունը ու փոխվում է մեր կյանքը.«Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եւ Աստուծոյ սէրը, եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեր ամենի հետ. Ամէն»։ (2Կոր.13:13):

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ