Որ մեկ լինեն, ինչպես մենք էլ մեկ ենք

Թռչունների երամ: Ինչո՞ւ է այն անկյունաձև: Պարզվում է, որ ամեն մի թռչուն իր ետևում՝ որոշ անկյան տակ, ստեղծում է վերամբարձ ուժ ետևից թռչող թռչնի համար: Նա էլ իր հերթին իր ետևից թռչողի համար և այդպես շարունակ: Թռչունները որսում են առջևից գնացողի ստեղծած վերամբարձ օդային հոսանքները և արդյունքում ծախսում են 71%-ով ավելի քիչ եռանդ, քան միայնակ թռչելիս: Ու նրանք հասնում են այնտեղ, ուր թռչում են: Աստված նրանց այդպես է արարել: Ու այստեղ իմաստությունն այն է, որ միայնակ մարդը՝ առանց երամի, չի կարող հասնել Աստծո նախասահմանած նպատակին.«Եւ ես այն փառքը, որ Ինձ տվիր, նրանց տվի, որ մեկ լինեն, ինչպէս մենք էլ մեկ ենք։ Ես նրանցում, և դու Ինձնում, որ կատարյալ լինեն միությունում, որպեսզի աշխարհը գիտենա, թե դու ուղարկեցիր ինձ. Եւ սիրեցիր նրանց՝ ինչպէս ինձ սիրեցիր»։ Հովհ.17:22-23: Աստված սիրում է մեզ, ինչպես սիրում է Հիսուսին և ուզում է, որ մենք մեկ լինենք, կատարյալ լինենք միությունում: Եկեղեցին է այդ միությունը: Միայն եկեղեցում է հնարավոր հասկանալ Աստծո Խոսքի էությունը:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ