Տեղ մի տվեք սատանային

Մտածելակերպը ձևավորում է մեր կյանքը. ինչպիսին մեր մտածելակերպն է, այնպիսն էլ մեր կյանքն է:Իմաստունը նա չէ, ով շատ բան գիտի կամ կարող է անգիր ասել Աստվածաշնչի շատ համարներ: Իմաստունը նա է, ով կարողանում է կիրառել այն, ինչը գիտի:Հռոմ. 12:2-ում ասված է. «Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքով. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբ, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը»։Իսկ ինչպե՞ս նորոգվենք մեր մտքի նորոգությամբ: Հիսուսն իր երկրային ծառայությունը սկսեց «ապաշխարեցե՛ք» հորդորով (Մարկ.1:15): Ապաշխարել՝ նշանակում է զղջալ, փոխել կարծիքը,նորոգել մտածելակերպը: Մտքի, մտածելակերպի համար պատերազմ է մղվում: Ով տիրեց մարդու մտքին, նա էլ կտիրի նրա կյանքին: Սատանան ձգտում է վատ մտքեր նետել մեր ուղեղի մեջ: Եթե տեղ տանք դրանց, ապա դրանք մեծանալու են, դառնալու են ահավոր մտքեր և մի օր բերելու են իրենց չար պտուղը: Դրանից խուսափելու համար պետք է վանենք սատանայի նետած վատ մտքերը, վանենք աղոթքով ու Աստծո Խոսքը կիրառելով:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ